ԱՄՆ Պետքարտուղարությունը Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ Էրդողանի դիրքորոշման մասին հանդես է եկել հայտարարությամբ.
«ԱՄՆ իշխանություններն աշխատում են հստակեցնել Թուրքիայի դիրքորոշումը Այդ երկրի նախագահը ավելի վաղ ասել էր, որ Անկարան դրական չի համարում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։
Մեկնաբանելով Թուրքիայի դիրքորոշումը՝ նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի «բաց դռների քաղաքականությանը» և կաջակցի դաշինքին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումներին։
Նշենք , որ Էրդողանը դեմ արտահայտվեց Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Որպեսզի Ֆինլանդիան և Շվեդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին, անհրաժեշտ է այս դաշինքի անդամ բոլոր երկրների համաձայնությունը։