Հայաստանը և Հնդկաստանը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին шգ-րեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։

Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանն իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով այցելել Հայաստան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս