ԱՄՆ-ը բացահայտել է , որ Իրանը ԱԹՍ-ներ է պատրաստվում մատակարարել Ռուսաստանին

ԱՄՆ ազգային անվ-տանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ, ըստ Վաշինգտոնի, Իրանի իշխանությունները ծրագրում են զ-ենք կրելու ունակությամբ մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր տեղափոխել Ռուսաստան։ Այս մասին Սալիվանը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։

«Մեր տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանին տրամադրել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ անօդաչու սարքեր, որոնք կարող են զ-ենք կրել, արագացված հիմունքներով։ Մեր տեղեկությունը նաև վկայում է այն մասին, որ Իրանը նախատեսում է վարժեցնել ռուսական ուժերին այդ անօդաչու սարքերի օգտագործման հարցում։ Վերապատրաստման առաջին փուլերը պետք է սկսվեն հուլիսի սկզբին», — ասել է Սալիվանը:

Ըստ ԱՄՆ ազգային անվ-տանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի անհասկանալի է արդյոք արդեն Իրանը սկսել է զ-ենք մատակարարել Ռուսաստանին։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս