«Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին գլխավոր խնդիրը Երևանի իշխանությունների վրա ճնշումներն են»։
Այս մասին երկուշաբթի օրը Անկարայում պնդել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով, պաշտոնական Անկարան կողմ է Երևանի հետ երկխոսությունը շարունակելուն եւ պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։
«Ճնշումները թույլ չեն տալիս Երևանին համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ. Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության. Տարածաշրջանը երկարաժամկետ խաղաղության կարիք ունի»,- պնդել է նախարարը։
«Ինչո՞ւ չանցկացնել կարգավորմանը ուղղված բանակցությունների հերթական փուլը Թուրքիայում կամ Հայաստանում: Երևանը դեռ պատրաստ չէ սրան։ Նմանատիպ հանդիպումներ հնարավոր են ապագայում»,- հավելեց դիվանագիտության ղեկավարը։
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան նույնպես աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։