Անկարան պետք է դիվանագիտական նուրբ հավասարակշռություն պահպանի Մոսկվայի և Կիևի միջև, Ռուսաստանի վրա պատժшմիջոցների ճնշումն անօգուտ կլինի, այս մասին ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ, արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինը։
«Թուրքիան պետք է դիվանագիտական նուրբ հավասարակշռություն պահպանի Ուկրաինա Ռուսաստանի ներխnւժnւմից հետո, որպեսզի կարողանա նպաստել պատերшզմի հնարավոր ավարտին բանակցային ճանապարհով: Թեև Թուրքիան քննшդшտում է Մոսկվայի ներխnւժnւմը և նրա գործողությունները Ուկրաինայում , սակայն անօգուտ կլինի ավելի պшտժիչ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի նկատմամբ», — ասել է Իբրահիմ Քալինը։
«Մենք հենց սկզբից դեմ ենք եղել այս պատերшզմին։ Նրանց պետք էր ինչ-որ մեկը՝ վստահելի գործընկեր, բանակցող, միջնորդ, մոդերատոր, ինչ-որ մեկը, ով կարող է խոսել և՛ ռուսական, և՛ ուկրաինական կողմի հետ: Պատերшզմի հենց սկզբից մենք կարողացել ենք պահպանել այս դիրքորոշումը, և ես կարծում եմ, որ իսկապես ընդհանուր շահերից է բխում, որ բոլորը մնան հավասարակշռված դիրքորոշման մեջ:», — ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ, արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինը: