Բեռլինը չի համաձայնի Ուկրաինայում խաղաղության հաստատմանը, եթե Ռուսաստանը այդ երկրին թելադրի իր պայմանները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Ինձ համար Ուկրաինային պարտադրված խաղաղությունն անընդունելի է»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Կիևի միջև իրական խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ փոխըմբռնման հասնեն։ Օլաֆ Շոլցի խոսքով՝ ռուսական կողմը հատուկ գործողություն է իրականացնում «բացառապես սեփական ազդեցությունն ընդլայնելու եւ տարածքն ավելացնելու համար»։
Շոլցը նաև խոստացել է, որ Գերմանիան կշարունակի զ-ենք մատակարարել Կիևին։ Միաժամանակ նա նշել է, որ դա չպետք է հանգեցնի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի ուղիղ առճակատմանը։ Կանցլերի խոսքով՝ ստեղծված իրավիճակի հետեւшնքները իրենք կզգան «100 տարի հետո»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հերքել է Ուկրաինայում նшց-իզմի տարածման մասին տեղեկությունը։ Պուտինի եւ Շոլցի զրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ։ Կրեմլը հայտնել է, որ ՌԴ նախագահը Գերմանիայի կանցլերին մանրամասնել է Ուկրաինայում հատուկ ռшզմшկան գործողության տրամաբանությունն ու հիմնական նպատակները։