«Գորշ գայլերի» ղեկավար. « ՆԱՏՕ-ից դուրս գալը պետք է դիտարկել այլընտրանք , առանց ՆԱՏՕ-ի չենք վերանա»

Թուրքիայի ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը ներկայացնող «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դևլեթ Բահչելին հնարավոր է համարում ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու հնարավորությունը:

«Եթե պայմանները անլուծելի լինեն, նույնիսկ ՆԱՏՕ-ից դուրս գալը պետք է դիտարկել, իբրև այլընտրանքային տարբերակ: Մենք գոյություն ենք ունեցել մինչև ՆԱՏՕ-ի ստեղծումը և առանց ՆԱՏՕ-ի չենք վերանա: Եթե Թուրքիայի դժգոհությունները ՆԱՏՕ-ում լուրջ չեն ընկալվում, ապա Թուրքիայի ներկայացությանն էլ լուրջ չեն վերաբերվում ՆԱՏՕ-ում: Եթե անհրաժեշտություն լինի, եթե այլ ելք չլինի, ապա հնարավոր եմ համարում նոր կառույցի ստեղծումը, որի մեջ կլինի Թուրքիան, թյուրքախոս և այլ իսլամական երկրները»,-ասել է Բահչելին:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար Թուրքիան ևս պետք է համաձայնություն տա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, սակայն, որ Շվեդիան և Ֆինլանդիան կարծես «шհшբեկչшկան կազմակերպությունների հյուրատուն» լինեն և ընդգծել է, որ ջերմ չեն նայում այդ երկրների անդամակցությանը դաշինքին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս