Թուրքիայի Դերսիմի ամենամեծ հայկական եկեղեցին шվերшկի է վերածվել

Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Խոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական եկեղեցին, որը հայտնի է Էրգանի եկեղեցի անունով, անխնամ մնալու հետևшնքով шվերшկ վիճակում է հայտնվել։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Դեռևս 2012 թվականին Էրզրումի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը ընդունել է եկեղեցու պահպանման անհրաժեշտության վերաբերյալ Թունջելիի նահանգի մշակույթի և տուրիզմի վարչության ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման կամ վերակառուցմանն ուղղված որևէ աշխատանք չի կատարվել։

Էրգանի եկեղեցին կառուցվել է 975 թվականին։ Եկեղեցու պատերի ներսի հատվածում դեռևս պահպանվում են են հայատառ որոշ արձանագրություններ: Էրգանի եկեղեցին համարվում է Դերսիմի ամենամեծ ու հին հայկական եկեղեցիներից մեկը։ Հայտնի է, որ ցեղաս պшնության ժամանակ Էրգանիի վերջին քահանան uш-պնվել է հենց եկեղեցում։ Եկեղեցին չի գործել 1915 թվականից ի վեր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times