Ռուս պատգամավոր Եվգենի Պոպովը ռուսական հեռուստատեսության եթերով խոսել է Ուկրաինայի նկատմամբ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության մասին: — «Է րմենիհшբեր»
Այդ կոնտեքստում ռուս պատգամավորը նշել է, որ մի կողմից Թուրքիան հшրվшծшյին տեսակի «Բայրքթար» ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային, մյուս կողմից էլ Անկարան ամեն ինչ անում է, որպեսզի խթանի ռուս զբոսաշրջիկների հանգիստը Թուրքիայում:
«Մի կողմից «Բայրքթար»r-ներ են ուղարկում, մյուս կողմից թույլատրում ռուս զբոսաշրջիկներին Թուրքիայում օգտվել «Мир» քարտային վճարային համակարգից: Այդպես չի կարող լինել»,-ասել է պատգամավորը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ ուշագրավ մեկնաբանություններ է արել ռուս լրագրող Աննա Շաֆրանը: Ըստ նրա՝ Էրդողանը փորձառու, խորամանկ, քաղաքական գործիչ է, որը կարևորում է առաջին հերթին Թուրքիայի շահը և իրականում Ռուսաստանի նկատմամբ վարում է երկերեսանի քաղաքականություն: