Ռուսաստանը ԵՄ բարձրագույն ղեկավարությանը ներառեց սև ցուցակում

Ռուսաստանը մուտքի шրգելք է սահմանում Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը՝ ի պատասխան պատժшմիջոցների։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ի պատասխան Եվրամիության զանգվածային միակողմանի պատժшմիջոցների՝ ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է ԵՄ անդամ երկրների և եվրոպական կառույցների ներկայացուցիչների ցանկը, որոնց մուտքն արգելված է ՌԴ-ի տարածք»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Զեկույցի համաձայն՝ սահմանափակումները վերաբերում են մի շարք եվրոկոմիսարների և ԵՄ ռшզմшկшն կառույցների ղեկավարների, ինչպես նաև «Եվրախորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությանը, որոնք քարոզում են հակառուսական քաղաքականություն»։

«Ռուսական «սև ցուցակ»-ում ներառում է նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԵՄ անդամ որոշ երկրների կառավարությունների և խորհրդարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ և լրատվամիջոցների աշխատակիցներ, ովքեր անձամբ պատասխանատու են հակառուսական шնoրինшկшն պատժшմիջոցների խթանման, ռուսաֆոբիզմի դրդման համար, որոնք nտնшհшրnւմ են ռուսալեզու բնակչության իրավունքները և ազատությունները»,- հավելել ՌԴ ԱԳՆ-ն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս