Անկարան թույլ չի տվել Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռուսական ռազմանավերին մտնել Սև ծով, որոնք այնտեղ են ուղարկվել Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցելու համար:
Այդ մասին հայտնում է բրիտանական լրատվամիջոցները, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին: Այժմ նրանք պետք է վերադառնան Հեռավոր Արեւելքում գտնվող իրենց ռազմաբազան։
Նավերը Թուրքիայի իշխանություններից 9 ամիս սպասել են Բոսֆորի նեղուցն անցնելու թույլտվությանը, սակայն մերժում են ստացել։
Հիշեցնենք, որ Թուրքիան մի քանի օր առաջ նորից դшտապարտեց Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում և կոչ արեց, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: