Ռուս-ուկրաինական բանակցությունները վաղը կանցկացվեն Հայ ճարտարապետ Կարապետ Բալյանի կողմից կառուցված Ստամբուլի Դոլմաբահչե պալատում . (լուսանկարներ)

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների միջեւ վաղը նախատեսված բանակցությունները տեղի կունենան Ստամբուլի Դոլմաբահչեի նախագահական նստավայրում։

Սպասվում է, որ հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում և կսկսվի Թուրքիայի ժամանակով 10:30-ին։

Դոլմաբահչե պալատի կառուցումը սկսվել է 31-րդ սուլթան Աբդուլ Մեջիդ 1-ի ժամանակ և կառուցվել է 1843-1856 թվականներին։

Նախկինում սուլթանը և իր ընտանիքը ապրել են Թոփքափը պալատում, բայց եթե համեմատենք եվրոպական միապետների հետ միջնադարում Թոփքափը պալատում բացակայում էր ժամանակակից ոճը, շքեղությունը և հարմարավետությունը։ Այդ իսկ պատճառով Աբդուլ Մեջիդը որոշեց կառուցել մի նոր և ժամանակակից պալատ Բեշիքթաշի նախկին Սահիլ պալատի մոտ:

Շինարարական աշխատանքների համար պատասխանատվություն էր կրում Հաջի Սայիդ Աղան։ Իսկ ճարտարապետական աշխատանքները իրականցնում էիր Կարապետ Բալյանը և նրա տղան՝ Նիկողայոս Բալյանը։

Շինարարության արժեքը կազմել է 5 միլիոն ոսկե լիրա կամ 35 տոննա ոսկի, որը համարժեք է այսօրվա 1,5 բիլիոն դոլարի։ 1856 թվականից պալատը եղել է վեց սուլթանների բնակավայրը, այն բնակեցվել է մինչև 1924 թվականի խալիֆայության անկումը։

Վերջին արքան, որ բնակվել է այստեղ եղել է Խալիֆ Աբդուլ Մեջիդ Էֆենդին։ 1924 թվականի մարտի 3-ին երկրում մի օրենք ընդունվեց, ըստ որի պալատը դարձավ Թուրքիայի հանրապետության ազգային ժառանգությունը։

Թուրքիայի հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ամռան ընթացքում պալատը օգտագործում էր որպես նախագահական նստավայր և իր որոշ գործեր պլանավորում էր այստեղ։ Աթաթուրքը իր կյանքի վերջին օրերը անցկացրել է այս պալատում, որտեղ էլ մш-հшցել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին։

Դոլմաբահչեն Թուրքիայի ամենամեծ պալատն է։ Տարածքը կազմում է 45,000 մ² և բաղկացած է 285 սենյակներից, 46 սրահներից, 6 բաղնիքներից և 68 պետքարաններից։ Դիզայնը պարունակում է Բարոկկո, Ռոկոկո և Նեոկլասիցիզմի ոճերի էկլեկտիկ տարրեր։

Հայ ճարտարապետ Կարապետ Բալյանը ծնվել է Կոստանդնուպոլսում 1800 թվականին՝ ճարտարապետ Գրիգոր Բալյանի և Սողոմե Սևերյանի ընտանիքում։ Հոր մш-հшնшլու պահին Կարապետը դեռևս չուներ զգալի փորձառություն, որպեսզի զբաղեցներ նրա տեղը։ Այդ իսկ պատճառով Կարապետը ծառայության է մտնում քեռու՝ Մասոն Հովհաննես Սևերյանի մոտ, որը նույնպես ճարտարապետ էր։

Կարապետը ծшռшյել է երեք սուլթանի մոտ՝ Մահմուդ II, Աբդուլ Մեջիդ և Աբդուլ Ազիզ։ Շատ շինություններ է կառուցել Ստամբուլում։ Ամենահայտնի աշխատանքների թվում է Դոլմաբահչեն, որը կառուցել է ավագ որդու՝ Նիկողոս Բալյանի հետ միասին։ Հաջորդ հայտնի աշխատանքը Բեյլերբեյի պալատն է, որը կառուցել է մյուս որդու՝ Սարգիս Բալյանի հետ։

Կարապետ Ամիրա Բալյանը ակտիվորեն մասնակցում էր հայկական համայնքային կյանքի կրթական և վարչական գործերին, ինչպես նաև զբաղվում էր գիտահետազոտական աշխատանքով՝ ուսումնասիրելով հայկական ճարտարապետությունը։ Նրա չորս որդիները նույնպես ընտրեցի հոր գործը և ճարտարապետներ դարձան՝ Նիկողոսը, Սարգիսը, Հակոբը և Սիմոնը։

Կարապետն իր մш-հկանացուն կնքում է 1866 թվականի նոյեմբերի 15-ին՝ սրտшյին անբшվարարությունից։

Կարապետ Բալյանն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կնոջ անունը Նազենի (Նազեմի) Բաբայան էր, իսկ երկրորդինը՝ Մարիցե։ Երկու կնոջից նա ունեցավ 11 երեխա՝ 6 որդի և 5 դուստր։

Կարապետ Ամիրա Բալյանի կողմից Թուրքիայում կառուցվել են ներքոհիշյալ շինությունները.

Դոլմաբահչե (1848-1856) , Չըրաղան պալատ , Եշիլքյոյ Հյունքար պալատ , Յըլդըզի հին պալատ , Օրթաքյոյ մզկիթ (1854) , Թոփհանեի ժամացույցի աշտարակ (1848) , Քուրուչեշմեի հայկական եկեղեցի (1834) , Բեյօղլուի եկեղեցի (1838) , Գում Գափուի եկեղեցի , Թոփհանեի գեղեցիկ արվեստենրի ակադեմիա,  Չիֆթե պալատ (այսօր Միմար Սինանի համալսարան) , Իզմիթ Հյունքար պալատ , Ռազմական ակադեմիայի շենք , Մահմուդ II սուլթանի թյուրբե և շատրվան (1840) , Բաքըրքյոյի տեքստիլի ֆաբրիկա , Բեյքոզի կաշեգործարան (1842) , Հերեքեի տեքստիլ գործարանի շենք (1843) , Հայկական հոսպիտալ, Եդիկուլե (1832-1834) , Սուրբ Սարգիս եկեղեցի, Բանդըրմա , Սուրբ Երրորդության եկեղեցի, Գալաթա , Սուրբ Սարգիս եկեղեցի, Բեշիկթաշ (1834) , Ռազմաինժեներական ուսումնարանի շենք , Մահմուդ II-ի դամբարան:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս