Զելենսկի. Էմանուել Մակրոնն ինձ առաջարկեց զիջել Ուկրաինայի ինքնիշխանությունը, որպեսզի Պուտինը փրկի իր դեմքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է հաջողության հասնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջնորդության հարցում՝ առաջարկելով ինքնիշխանության զիջումներ նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Ուկրաինայի ղեկավարը վճռшկանորեն մերժել է այս առաջարկը։

«Մակրոնը ցանկանում էր արդյունքներ գտնել մեր միջև միջնորդության հարցում: Եվ դա նա չգտավ ոչ թե մեր կողմից , այլ չգտավ ռուսական կողմից: Իսկ ինձ որոշ բաներ առաջարկում էր կшպվшծ մեր ինքնիշխանության զիջումների հետ, որպեսզի դրանով փրկվի Պուտինի դեմքը… Կարծում եմ՝ դա այնքան էլ ճիշտ չէ։ Մենք պատրաստ չենք ինչ-որ մեկի համար ինչ-որ բան փրկել և դրա համար կորցնել մեր տարածքները։ Սա այնքան էլ արդար չէ։»,- ասել է Զելենսկին իտալական հեռուստաալիքին։

«Մենք չպետք է ելք փնտրենք Ռուսաստանի համար, և պարոն Մակրոնը իզուր է դա անում։ Ես կարծում եմ, որ նա հիանալի փորձ ունի, և քանի դեռ Ռուսաստանն անձմբ չի ցանկանա, ոչինչ պետք չի նրա փոխարեն փնտրել»: , — հավելել է Զելենսկին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս