Պուտին, Ալիև , Փաշինյան հանդիպումը տևել է երեք ժամ . Պեսկովը մանրամասներ է հայտնել հանդիպումից

Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները, որոնք տևել են մոտ երեք ժամ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը , փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այո, եռակողմ հանդիպումն ավարտվել է»,- ասել է Պեսկովը։

Բանակցությունների ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են ղարաբաղյան հшկшմшրտnւթյшն գոտում տիրող իրավիճակը և դրա կարգավորման ուղիները, ինչպես նաև գնահատել, թե ինչ է արվել վերջին մեկ տարվա ընթացքում դրա կայունացման ուղղությամբ։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունները համընկել են Լեռնային Ղարաբաղում հր-шդшդшրի մասին հռչակագրի ստորագրման տարելիցի հետ և կայացել են ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս