Ֆինլանդիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի, եթե Ստոկհոլմի անդամակցությունը հետաձգվի Թուրքիայի հետ չլուծված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիսում։
«Շվեդիայի գործը մերն է։ Սա նշանակում է, որ մենք ձեռք ձեռքի տված առաջ ենք գնում»,- ընդգծել է Նիինիստյոնը։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար Թուրքիան ևս պետք է համաձայնություն տա։
Թուրք մի շարք վերլուծաբանների կարծիքով, այս հայտարարությունը նշանակում է, որ Թուրքիայի պահանջները դժվար թե իրականան Ֆինլանդիայի ու Շվեդիայի կողմից:
Նշենք, որ որևէ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 30 անդամ երկրների պաշտոնական համաձայնությունը: