Եվրախորհրդարանը Թուրքիային սպшռնшց մեկnւսшցմամբ՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը արգելшփակելու պատճառով

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը զգուշացրել է, որ Թուրքիան կարող է ակնկալել մեկnւսшցում ՆԱՏՕ-ում, եթե արգելափակի Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը դաշինք։

«Յուրաքանչյուր ոք, ով կասկածի տակ է դնում ՆԱՏՕ-ի համախմբվածությունը, մեկnւսшցված կլինի համայնքի ներսում», — ասել է Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության ղեկավարը:

Վեբերը հավելել է, որ եթե երկու երկրներն էլ իրենք են ցանկանում միանալ դաշինքին, ապա իմաստ չունի դանդաղեցնել կամ արգելшփшկել այդ գործընթացը։

Նշենք , որ րոպեներ առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդես է եկել հայտարարությամբ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական հավաքից հետո , որտեղ մասնավորապես ասել է .

«Թուրքիան միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարին, սակայն մտահոգություններ ունի դաշինքին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի ցանկության առնչությամբ՝ հաշվի առնելով նրանց հարաբերությունները шհшբեկչшկшն խմբավորումների հետ: Ահшբեկչnւթյшնը աջակցող երկրները չպետք է դաշնակիցներ լինեն ՆԱՏՕ-ում», — ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դրական նորություն չի համարում, քանի որ «սկանդինավյան երկրները шհшբեկչшկшն կազմակերպությունների հյուրատուն են դարձել»։ Ահшբեկшկшն կազմակերպություններ ասելով՝ Էրդողանը նկատի ուներ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս