Իսրայելի վարչապետ . «Մենք իրավունք ունենք Իրանի դեմ քայլեր ձեռնարկելու և հաշվի չենք առնի միջազգային հանրության և Թեհրանի համաձայնագրերը»

Իսրայելը շարունակում է պնդել, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ միակողմանիորեն գործելու իրավունք ունի։ Այս մասին այսօր Երուսաղեմում հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը։

«Իսրայելի մոտեցումը, որը մենք հետևողականորեն կյանքի են՝ կոչում հետևյալն է՝ մենք իրավունք ունենք Իրանի միջուկային ծրագրի դեմ անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկել առանց հաշվի առնելու՝ արդյո՞ք դրա շուրջ միջազգային հանրության և Թեհրանի միջև համաձայնագիր գոյություն ունի, թե ոչ։ Որևէ բան չի կարող սահմшնափшկել մեզ։ Մենք դա ոչ միայն ասում ենք, մենք մեր խոսքերը ապացուցում ենք նաև գործով», — հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Նշենք , որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարծես թե վերջնականապես փակուղի են մտնում։ Վերջին օրերին պաշտոնական Թեհրանն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը արդեն ոչ թե Վիեննայում կազմակերպվող բանակցությունների վերսկսման մասին են խոսում, այլ զբաղված են փոխադարձ մեղшդրшնքներ հնչեցնելով։

«Իրանն այս պահին 60 տոկոսով հարստացված 43 կիլոգրամ ուրան է կուտակել։ Դրա 30 տոկոսը հարստացվել է վերջին երեք ամսում», — նշում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս