Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։
Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ «շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ խնդիրների լուծման վրա»։
Կրեմլի փոխանցմամբ՝ Ալիևը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ մայիսի 22-ին կայացած հանդիպման մասին։
«Քննարկվել են առեւտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության որոշ արդիական ասպեկտներ։ Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռшզմшվարական գործընկերության հետագա խորացման փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի՝ փետրվարին Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքները։