Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության թեման դեռ թուրքական պաշտպանական արդյունաբերության օրակարգում չէ, այս մասին ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության բաժնի ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
Ավելի վաղ հայտնել էինք , որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել համագործակցել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության հետ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազ-մատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է և, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Սոչիում կայանալիք նախագահների հանդիպման ժամանակ։
«Չեմ կարող ասել, որ դա հնարավոր է, քանի որ մեր օրակարգում այս թեմայով ոչինչ չկա։ Գործընթացը ձևավորվում է Թուրքիայի Հանրապետության քաղաքականության շրջանակներում։ Մենք աշխատում ենք հարցի տեխնիկական կողմի վրա։»,- ասել է Դեմիրը։