Ռուսական պատվիրակությունը անցած ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ այցելել է Իրանի կենտրոնական օդանավակայան, որտեղ ցուցադրվել են «Շահեդ-191» և «Շահեդ-129» անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են ճշգրիտ կառավարվող հրթ-իռներ կրել: Այս մասին հայտնել է ամերիկյան մեդիա ընկերությունը՝ վկայակոչելով արբանյակային պատկերները և ԱՄՆ նախագահի ազգային անվ-տանգության խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությունը։
«Մեր գնահատականներով՝ վերջերս ռուսական պաշտոնական պատվիրակությունը հարվ-ածներ հասցնելու ունակ իրանական անօդաչու թռչող սարքերի ստուգում է ունեցել… Մենք հրապարակում ենք հունիսին արված այս նկարները, որոնք ցույց են տալիս իրանական անօդաչու թռչող սարքերը, որոնք այդ օրը տեսել է ՌԴ կառավարության պատվիրակությունը։ Սա ցույց է տալիս Ռուսաստանի շահագրգռվածությունը հարձ-ակման ընդունակ իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հարցում»,- ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվ-տանգության խորհրդական Ջեյք Սալիվանը:
Ամերիկյան մեդիա ընկերությունը պարզաբանել է, որ այս տեղեկությունը ստացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Մերձավոր Արևելք կատարած շրջագայության ժամանակ, որտեղ Իրանը քննարկման առանցքային կետն էր ԱՄՆ-ի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների միջև։ Ամերիկացի պաշտոնյան Ամերիկյան մեդիա ընկերությանը ասել են , որ Իրանի և Ռուսաստանի միջև գործընկերությունը գնալով ուժեղանում է, ուստի ԱՄՆ-ը պետք է պահպանի իր ներկայությունն ու ազդեցությունը Մերձավոր Արևելքում: