Սա պատմական որոշում է . Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին

Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարանի հետ խորհրդակցություն անկացնելուց հետո հայտարարել է , որ ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական որոշում է կայացրել:

«Ֆինլանդիան խորհրդարանի հետ խորհրդակցություններից հետո կդիմի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար», — ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Համատեղ մամուլի ասուլիսում նախագահ Սաուլի Նիինիստոն և վարչապետ Սաննա Մարինը նշել են, որ այս հարցում ցուցադրվել է ժողովրդավարության ուժը։

«Մեր որոշումը պատմական է: Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ մենք պատասխանատվություն ենք կրելու նաև Հյուսիսատլանտյան դաշինքի шնվ-տшնգnւթյшն համար որպես ամբողջություն»,- ասել է վարչապետ Սաննա Մարին։

Որոշումը կքննարկվի խորհրդարանում երկուշաբթի, իսկ քվեարկությունը կկայանա երեքշաբթի: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն, Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան դիմումը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի չորեքշաբթի օրը։

Շվեդիան իր հրթին հետևելով Ֆինլանդիային, պաշտոնապես որոշել է դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, հայտարարել է իշխող Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը։

«Սոցիալ-դեմոկրատների խորհուրդն իր նիստում որոշեց, որ կուսակցությունը կաշխատի, որպեսզի Շվեդիան հայտ ներկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար», — ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս