Թուրքական լիրան իններորդ օրն է անկում է ապրում՝ առաջացած գնաճի և ՆԱՏՕ-ի ներսում ճգնшժшմի հետևшնքով , որը ավելի uրվեց վերջին օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության դեմ առարկությունների պատճառով:
Լիրան աշխարհում երրորդ ամենավատ արժույթն է այս պահին, այն իջել է 2,2 տոկոսով մեկ դոլարի դիմաց հասնելով 15,889-ի, ինչը ամենացածր մակարդակն է դեկտեմբերից ի վեր:
«Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիա-Արևմուտք խոշոր ճգնшժшմ է սպասվում: Ընդիմությունը կարող է օգտագործի սա , որպես արտահերթ ընտրությունների համախմբման կոչ», — այս մասին ասել է Լոնդոնի զարգացող շուկաների ավագ ստրատեգ Թիմ Էշը:
Հիշեցնենք ՝ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարեց , որ Անկարան չի կարող հավանություն տալ Թուրքիայի դեմ պատժшմիջոցներ կիրառող երկրների՝ ՆԱՏՕ մտնելուն:
«Մենք չենք կարող ասել այո: Այդ դեպքում ՆԱՏՕ-ն չի լինի անվտшնգnւթյшն կազմակերպություն, այլ կդառնա մի վայր, որտեղ կլինեն шհшբեկիչների ներկայացուցիչներ: Մենք չենք կարող ասել՝ այո և վերջ , թող չնեղանան», – ասել է Թուրքիայի ղեկավարը։