Ֆիլիպինների կառավարությունը չեղյալ է հայտարարել Ռուսաստանից ՄԻ-17 տեսակի ռազ-մական ուղղաթիռներ գնելու գործարքը, որը կնքվել է դեռ Ուկրաինա Ռուսաստանի ներխ-ուժումից առաջ:
2021 թվականին կնքված գործարքի գինը 227 միլիոն դոլար է: Ֆիլիպինները մտադիր էր այդ գումարով Ռուսաստանից ստանալ 16 միավոր ՄԻ-17 տեսակի ուղղաթիռներ:
Ֆիլիպինների պաշտպանության նախկին նախարար Դելֆին Լորենցանան ասել է, թե գործարքի իրականացման դեպքում երկիրը կարող էր ԱՄՆ-ի կողմից ենթարկվել ծանր պատ-ժամիջոցների:
Լորենցանան ասել է, որ Վաշինգտոնը տեղեկացվել է ռուս-ֆիլիպիննական գործարքի չեղարկման մասին: Միացյալ Նահանգները պատրաստ է ամերիկյան ուղղաթիռներ առաջարկել Ֆիլիպիններին:
Այս տարվա ապրիլին Հնդկաստանը հետաձգել էր Ռուսաստանից ՄԻ-17Բ5 տեսակի 48 ուղղաթիռներ գնելու գործարքը: