Էրդողանը պահանջում է Թուրքիայի միջազգային անվանումն այսուհետ գրել ոչ թե Turkey, ինչն անգլերեն նշանակում է «հնդկահավ», այլ Turkiye. Ի պատասխան առաջարկվում է հնդկահավի անվանումը փոխել եւ գրել ոչ թե Turkey, այլ Turkiye՝ այդ դեպքում իմաստը չի փոխվի։ Այս մասին գրել է Տիգրան Խզմալյանը:
Հիշեցնենք ՝ ՄԱԿ-ը օրեր առաջ բավարարել է Թուրքիայի խնդրանքը՝ փոխել հանրապետության անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Republic of Turkey-ն վերանվանվել է Republic of Türkiye: Փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի իշխանությունների դիմումից անմիջապես հետո։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ Պաշտոնական տեղեկագրում հրապարակված շրջաբերականում նշվել է, որ արտահանվող ապրանքներում «Made in Turkey”-ի փոխարեն կօգտագործվի «Made in Türkiye» արտահայտությունը։