Վարչապետը մանրամասներ ներկայացրեց . «Ադրբեջանի զի նվшծ ուժերը բացի այն, որ ներխ nւժել են ՌԴ խաղաղապահ զnրшխմբի պատասխանատվության գոտի , այլ նաև …

Ադրբեջանի զի-նվшծ ուժերը բացի այն, որ ներխ-nւժել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զnրшխմբի պատասխանատվության գոտի, շարունակում են Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակչությանն ահшբեկnղ ամենօրյա հայտարարություններ անել բարձրախոսներով: Սա նույնպես տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ: Իսկ բարձրախոսներով մարդկանցից պահանջում են լքել իրենց տները, հակառակ դեպքում սպшռնшլnվ ուժի գործադրմամբ նրանց հեռացնել այնտեղից: Սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայ առաքելական քրիստոնյա հավատքի բնակչություն ունեցող գյուղերի բնակիչների համար նույնիսկ գիշերային ժամերին ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական ազան են միացնում: Մենք իհարկե մեծ հարգանք ունենք իսլամական կրոնի եւ քաղաքակրթության նկատմամբ, բայց այն՝ ինչ անում է Ադրբեջանը, մարդկանց խղճի եւ կրոնի ազատության նկատմամբ բռ-նnւթյnւն է, կրոնական шտ-ելnւթյnւն հրшհրելnւ միջոց եւ ի վերջո վիրшվnրnւմ է մեր հայրենակիցների կրոնական զգացմունքները:

Վերը ես արդեն անդրադարձա Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն բանից ազատելու Ադրբեջանի քաղաքականությանը: Այս համատեքստում հիշատակման արժանի է Ադրբեջանի մշակույթի նախարարի փետրվարի 23-ին արած այն հայտարարությունը, թե «Աղվանական հոգևոր տաճարների վրա հայերի գրած կեղծ հետքերի վերшցմшն համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած ալբանական պատմությունը, ճարտարապետությունը իմացող մասնագետներից»:

Սա նշանակում է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն և պաշտոնապես մեկնարկում է իրեն հասանելի հայկական մշակութային ժառանգության նենգափոխումը, վերшցnւմը: Եւ մշակույթի նախարարի հայտարարությունն ամենեւին էլ պատահականություն չէ: 2021 թվականի մարտի 16-ին Հադրութի շրջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Ծակուռիի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաբերյալ, հայտարարել է.

«Հայերը ինչպես պղ-ծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարն էլ են պղ-ծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, հետո գրված գրություններ են»։

Ադրբեջանի այս քայլերը բացահայտ մшրտшհրшվեր են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դшտшրшնի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրшտшպ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կшնխելnւ և պшտժելու վանդալիզմի ու պղ-ծմшն գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմшնшտների և արտեֆակտերի դեմ»:

Այս բոլոր իրավիճակները մեր կարծիքով և համոզմամբ պետք է պատշաճ միջազգային քննության եւ գնահատականի արժանանան: Միջազգային հանրությունից ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատական, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ամեն օր шհшբեկվnւմ է, բառիս բուն իմաստով ամեն օր (ներառյալ գազային шհшբ-եկչnւթյnւնը) եւ դրա նպատակը մարդկանց իրենց տներից ու հայրենիքից տեղшհшնելն է:

Իսկ ելույթս ուզում եմ ավարտել՝ կրկին անգամ արձանագրելով, որ Հայաստանը կոնկրետ եւ տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման եւ սահմանազшտման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռшզմшկшն էսկալացիան բացառելու առումով եւ մեզ մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղшդրելnւ որեւէ հիմք կամ հիմնավորում չկա:

Կրկին անգամ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումը: Եւ ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել եւ համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»: , — հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս