Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թվիթերի իր էջում գրել է․
«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպելով Թբիլիսիում, դրական քայլ են կատարել։ Ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու ամենաապահով ճանապարհն է»։ , գրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Հիշեցնենք , որ երեկ Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: