Բրավոոոոո . Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը անցավ աշխարհի առաջնության եզրափակիչ

Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը գեղասահքի աշխարհի առաջնության եզրափակչում է:

Մոնպելյեում ընթացող մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները ռիթմիկ պարերի որակավորման փուլում 68.50 միավոր են հավաքել և 31 զույգերի պայքարում գրավելով 14-րդ հորիզոնականը՝ իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին:

Որակավորման փուլի արգելքը հաղթահարել են 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած զույգերը:

Ազատ ծրագրի ելույթը նախատեսված է մարտի 26-ին: Տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս