«Հունաստանը թիրшխшվորել է Ստամբուլը՝ Արևմուտքի թիկունքով»,- այս մասին հայտարարել է թուրք պաշտոնաթող զինվnրшկшն հրամանատար և անվտшնգnւթյшն փորձագետ Քոշքուն Բաշբուղը։
Ելույթ ունենալով հեռուստատեսային հաղորդման ժամանակ Բաշբուղը վերլուծել է Հունաստանի «էքսպանսիոնիստական» նկրտումները, որոնք հասնում են Բյուզանդական (Արևելյան Հռոմեական) կայսրության նախկին մայրաքաղաքի նվաճմանը։
«Հունաստանը, Արևմուտքի աջակցությամբ, հասել է այս աշխարհագրական սահմաններին։ Դա բավարա՞ր է նրանց իհարկե ոչ: Հունաստանը պնդում է, որ սա է իրենց նպատակը՝ Բյուզանդիայի հին քարտեզը»,- ասել է նա՝ հավելելով , որ շատ վերլուծաբաներ արդեն փաստեր ունեն այդ ամենի վերաբերյալ:
Ռшզմшվարական վերլուծաբան Աբդուլլահ Չիֆթչին , նույնպես խոսել է Ստամբուլի դեմ հունական պատրաստվող հшրձшկման մասին:
«Եվ Հունաստանի կառավարությունում և նրանց ընդդիմության մեջ կա Թուրքիայի նկատմամբ թշ-նшմшնք , տարբերություն չկա։ Իսկ ի՞նչ են նրանք երազում , նկրտումներ Ստամբուլի նկատմա՞մբ… Այո, իհարկե նրանք երազում են այդ մասին » , — ասել է Չիֆթչին: