Մայիսի 17-ին ԱՄՆ Կոնգրեսում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ելույթի առնչությամբ թուրքական լրատվամիջոցներում բուռն արձագանքներ են եղել։
Թուրքական իշխանական թերթերից մեկի վերնագիրը հետևյալն է. «42 րոպեում 37 անգամ ծափահարել են»:
ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների ծափահարությունները զայրույթ են առաջացրել Անկարայում, ինչի մասին վկայում է երեկ Թուրքիայի փոխվարչապետ Ֆուաթ Օքթայը՝ այն որն ԱՄՆ կոնգրեսը «թատրոն» և «շոու» որակել։
«Միցոտակիսը` Հունաստանի առաջին վարչապետը, ով ելույթ է ունեցել Կոնգրեսում, ծափահարվել է 37 անգամ, որից 10-ը Ներկայացուցիչների պալատի անդամների կողմից իր 42 րոպեանոց ելույթի ընթացքում»,- ասվում է զեկույցում` հավելելով. «Կոնգրեսի անդամները ծափահարել են 5 անգամ երբ Միցոտակիսը խոսում էր Կիպրոսի մասին և քննադատում Թուրքիային։
«Հունա-ամերիկյան սիրավեպը» վատ նշան է Անկարայի համար , ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ չի հրավիրվել Վաշինգտոն: