Ադրբեջանը ռուս լրագրողին թույլ չի տվել Բաքու մտնել

Լրագրող Միխայիլ Մոսակովսկին հայտնել է, որ իրեն թույլ չեն տվել Բաքու մտնել՝ Եվրո-2020-ի հանդիպումներում աշխատելու համար:

«Չթողեցին Ադրբեջան: Վաղը պետք է մեկնաբանեի Շվեյցարիա – Ուելս հանդիպումը: Սահմանին իմ անձնագրում տեսան հայկական կնիք: Խնդրեցին սպասել: Հետո տարան դեպի Մոսկվա մեկնող չվերթի մոտ: Ոչ մի հարցի չէին պատասխանում: Հավատարմագրման փաստաթուղթն ու ադրբեջանական ֆուտբոլային ֆեդերացիայի թույլտվությունը նույնիսկ չնայեցին էլ: Նույն ինքնաթիռով էլ ետ եկա: Միանգամից պատասխանեմ գլխավոր հարցին. Ղարաբաղում եղել եմ, այո:

Շատ տարիներ առաջ՝ ֆուտբոլային մրցաշարին: Եթե պատճառը դա է, այլ ոչ թե նախորդ տարվա հայկական կնիքը, ապա ադրբեջանցի սահմանապահներին հարցեր չկան: Փոխարենը հարցեր կան կազմկոմիտեին: Հավատարմագրման բոլոր հայտերը ուժային կառույցները ստուգում են: Եթե ինչ-որ մեկը սև ցուցակում է հայտնվե, ինչի՞ այդ մասին տեղյակ չեն պահում:

Բաքուն հաստատել էր իմ հավատարմագրումը, ես վաղվա խաղի ցուցակում կայի, իմ ձեռքում է ադրբեջանական ֆուտբոլային ֆեդերացիայի հրավերը: Մի խոսքով, իմ Եվրո այսպես մեկնարկեց», գրել է Մոսակովսկին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս