Կարեն Ասլանյանը և Արմեն Մելիքյանը նվաճեցին օլիմպիական ուղեգիր

Սոֆիայում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայ երկու ըմբիշ օլիմպիական խաղերի ուղեգիր են ապահովել։ Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը:

60 կգ քաշային Արմեն Մելիքյանը մրցաշարի կիսաեզրափակչում 5-2 հաշվով հաղթանակ է տարել կորեացի Հանյե Չունի նկատմամբ ու ապահովել իր մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին։

Մելիքյանը մեկնարկային գոտեմարտում 10:1 հաշվով հաղթել էր մեքսիկացի Սամուել Գուրիային, այնուհետև 9-0 հաշվով հաղթել է լիտվացի Յուստաս Պետրյավիչուսին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Այստեղ արդեն Մելիքյանը գոտեմարտել էր ռումինացի Ռազվան Արնաուտին՝ 3-1 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ։

Մելիքյանը Սոֆիայի մրցաշարի ոսկե մեդալի համար կգոտեմարտի Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Չիոբանուի հետ։

Իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել՝ կիսաեզրափակչում 3-1 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տանելով ֆրանսիացի Մամադասա Սիլայի նկատմամբ։ Ասլանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի կա՛մ ուկրաինացի կա՛մ ճապոնացի ըմբիշի հետ։

Ալսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ մրցել էր 2020թ․-ի Եվրոպայի չեմպիոն, նորվեգացի Մորտեն Տորեսենի հետ, ու 8-0 հաշվով հաղթանակ տարել՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Այստեղ արդեն մեր ըմբիշը 10:5 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Ամանտուր Իսմայիլովի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, հիշեցնենք, մրցաշարին ներկայացված է չորս մարզիկով։

Հայաստանն արդեն ամառային Օլիմպիական խաղերի 8 ուղեգիր ունի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս