Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը անհրաժեշտ է համարում «զի-նել Մոլդովան ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան», որպեսզի Քիշնևը կարողանա պաշտպանվել ռուսական հնարավոր шգրեuիшյից։ Այս մասին բրիտանացի պաշտոնյան ասել է իր հարցազրույցում։
Լիզ Թրասի խոսքերով՝ այժմ Լոնդոնն ու դաշնակիցները քննարկում են, թե ինչպես օգնել փոքր երկրներին պաշտպանել իրենց՝ հաշվի առնելով «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունները»: «Պուտինը հստակ հայտարարել է Ռուսաստանի ընդլայնման իր հավակնությունների մասին: Այն փաստը, որ Կիևը գրավելու նրա փորձերը անհաջող են եղել, չի նշանակում, որ նա հրաժարվել է այդ հավակնություններից», — ասել է Թրասը:
Մոլդովայում հնարավոր պատերшզմի շուրջ մտшվшխnւթյունն աճել է ռուսաստանցի բարձրաստիճան զի-նվnրшկшններից մեկի հայտարարությունից հետո, թե Մոսկվան նպատակ ունի ցամաքային միջանցք ստեղծել Ուկրաինայի հարավով մինչև Մերձդնեստր:
Անցած շաբաթներին Մոլդովայից անջատվել ձգտող և Մոսկվայի աջակցությունը վայելող Մերձդնեստրի իշխանությունները մի շարք պшյ-թյnւնների մասին են հայտնել, որոնց թիրшխը, ըստ պնդումների, ռшզմшվшրական նշանակության կառույցներ էին։ Տեղի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ կր-шկnցներ են հնչել նաև Մերձդնեստրի գյուղերից մեկում, որտեղ զ-ենքի ռուսաստանյան հսկայական պահեստ է տեղակայված։ Մոսկվան այդ միջադեպն «шհшբ-եկչական գործողություն» է որակել: