Մшհшցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահյանը

Այսօր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական գործերի նախարարությունը հայտնել է երկրի նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մшհվшն մասին։

«Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին, արաբ և իսլամական ժողովուրդներին և ողջ աշխարհին ազգի առաջնորդին և նրա երթի հովանավոր Նորին Մեծություն Շեյխ Խալիֆան տեղափոխվել է իր Տիրոջ մոտ»:

Նշենք , որ Շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահյանը ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 7-ին Աբու Դաբիի Էմիրությունում ՝ Ալ-Այինում : Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ է 2004 թվականի նոյեմբերի 3-ից , Աբու Դաբիի էմիր։

Նա երկրի նախկին նախագահ Շեյխ Զաիդ բին Սուլթան Ալ-Նահյանի ավագ որդին է։

1967 թվականի փետրվարին Խալիֆան նշանակվեց Աբու Դաբիի Էմիրության կայսր ժառանգորդ։ Մինչև Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ ընտրվելը, նա ղեկավարում էր ամենամեծ Էմիրությունը ՝ Աբու Դաբին , որտեղ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների նավթի պաշարի 80%-ը։ Հենց նա էլ ղեկավարում էր նավթի գործերի հետ կապված խորհուրդը։

Շեյխ Խալիֆան մեծ հարգանք է վայելել ամբողջ Արբական աշխարհում ։ Նա միշտ հավասարակշռված է եղել և պոեզիայի մեծ սիրահար։ Ինչպես և իր հայրը, Շեյխ Խալիֆան սիրում էր որսը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս