«Էրդողանը փոշմանել ա » . Էրդողանը կարծում է Շվեդիան և Ֆինլանդիան խաբել են իրեն . «Մենք կրկին կսառեցնենք ՆԱՏՕ-ին անդամակցելու այդ հայտերը , եթե …

Անկարան չի հաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը՝ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում սկանդինավյան երկու երկրների ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում։ Նման դեպքում մենք կսառեցնենք գործընթացը (դաշինքի ընդունումը – խմբ.)։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը Անկարայում Թուրքիայի նախարարների կաբինետի նիստի ժամանակ։

Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի արդյունքների վրա, որի ընթացքում Անկարան ամենաբարձր մակարդակով ցույց է տվել իր վերաբերմունքը ճգնաժամային իրավիճակներին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ, մասնավորապես, Շվեդիան այս փուլում դրական մոտեցում չի ցուցաբերում Անկարային հուզող հարցերի նկատմամբ։ «Մեր դիրքորոշումը հստակ սահմանված է. Հետագա ընտրությունը այդ երկրներինն է»,- ընդգծել է Էրդողանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս