Չինաստանը խիստ զգուշացնում է ԱՄՆ-ին . «Եթե ԱՄՆ-ը նման քայլ ձեռնարկի, Չինաստանի բա նակը կանի հետևյալ…

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը խիստ պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին առանց Պեկինի հավանության այցելի Թայվան։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ — «1լnւրեր»

«Եթե Միացյալ Նահանգները նման միակողմանի քայլ ձեռնարկի, չինական բա-նակը հանգիստ չի հետևելու դրան: Մենք անպայման կոշտ և արդյունավետ միջոցներ կձեռնարկենք՝ ձախողելու արտաքին միջամտության ցանկացած փորձ, վերջ դնելու թայվանցի անջատողականների ցանկացած մտադրության»,- ասված է հայտարարության մեջ:

Չինաստանի ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսականի այցը Թայբեյ լուրջ հար-ված կհասցնի ամերիկա-չինական հարաբերություններին:

Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հայտարարել էր, որ Փելոսին ինքը որոշում կկայացնի՝ այցելել Թայվան թե ոչ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս