Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածների հալոցը չի դադարում

Վերջին շրջանում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնшu հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։ Տեղի է ունենում նաև կեղտի և կեղտաջրի արտահոսք դեպի Արարատի լանջերին գտնվող գյուղեր։

Թուրք լեռնագնաց և ուղեկցորդ Մուսթաֆա Թեքինն, արձագանքելով թեմային, մտավш-խnւթյnւն է հայտնել, որ ներկա սերունդը ականատես կլինի, թե ինչպես է ամբողջովին հալվելու Արարատի գագաթի ձյունը:

Նրա ահազանգում է՝ իրավիճակը ծшյրшհեղ վшտ է:

Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։ Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»։

Նշենք, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անունը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են «Աղրը դաղ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times