Ապшշրջшփшկմшն դեպքում փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և ՀՀ-ի ու Ադրբեջանի օրենսդրության հիման վրա. Զախարովա

Հարավային Կովկասում հնարավոր վերաբացվելիք երթուղիներով միջազգային փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և Հայաստանի ու Ադրբեջանի ազգային օրենսդրության հիման վրա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճանապարհներին մաքսային հuկnղnւթյnւն կիրականացվի, թե ոչ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների шպшշրջшփшկnւմ տեղի ունենա:

«Մենք կողմ ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը: Դրանք վերաբերում են նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների шպшշրջшփшկմшնը: Այս կարևոր խնդիրներով երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը։

Այդ հարցերի ամբողջ համալիրը քննարկվել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ Երեւան եւ Բաքու կատարած այցի ընթացքում: Մենք տեսնում ենք հաղորդակցության ապաշրջափակման լավ հեռանկարներ, իհարկե, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը: Ելնում ենք նաև նրանից, որ վերաբացվելիք երթուղիներով միջազգային փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և Հայաստանի և Ադրբեջանի ազգային օրենսդրության հիման վրա»,- ասաց Զախարովան:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times