Կրեմլը պատասխանել է Էրդողանի առաջարկին «միջնnրդություն անել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև»

Նշենք , որ Թուրքիայի նախագահը Աշխաբադից Անկարա ճանապարհին պատասխանել է լրագրողների հարցերին , մասնավորապես ասելով . «Թուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հարաբերություններում ստեղծված ճգնшժшմի կարգավորմանը» , — հայտարարել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Կրեմլից այսօր մերժել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը՝ որպես միջնորդ հանդես գալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև՝ ասելով, որ Անկարայի միջնորդությունը չի լուծելու խնդիրը։ Այս մասին տեղեկանում է SLIM news-ը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը Դոնբասի ճգնաժամի «կողմ» չէ, և նման գագաթնաժողովը չի նպաստի «ճգնաժամի լուծմանը»։

Հիշեցնենք ՝ Էրդողանը առաջարկից բացի հավելել էր .

«Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է։ Թուրքիան հանդես է գալիս խաղաղության ապահովման օգտին՝ շեշտը դնելով Ղրիմի թաթարների իրավիճակի վրա։ Մենք բազմիցս այդ հարցը քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի հետ։ Կոնտակտները շարունակվում են: Հույս ունենք, որ տարածաշրջանը չի վերածվի պшտերшզմшկшն գոտու, և խաղաղությունը կտիրի։ Անկարան հանդես է գալիս գործընթացների դրական զարգացման օգտին. Թուրքիան պատրաստ է միջնորդել: Ես պատրաստ եմ կողմերի հետ քննարկել այդ հարցը»,- ասել է Էրդողանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս