Այսօր Բեռլինում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան ի վիճակի է հաղթել պատերшզը։
Նշենք ,որ Սթոլթենբերգը, մասնակցել է այս հանդիպմանը միայն հեռակա կարգով, քանի որ նախորդ օրը հիվանդացել է Covid-ով։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համոզված է, որ «Ուկրաինան կարող է հաղթել այս պատերшզմում», քանի որ Ռուսաստանի Դաշնությունը «չկարողացավ գրավել Կիևը, նահանջում է Խարկովից, իսկ հшրձшկումը Դոնբասում կանգ է առել: Ուկրաինան կարող է հաղթել այս պատերшզմում, ուկրաինացիները համարձակորեն պաշտպանում են իրենց հայրենիքը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։