Շվեյցարիայում ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հրապարակել է բացառիկ արխիվային փաստաթուղթ՝ Ազգերի լիգային անդամակցելու 1920 թվականի Հայաստանի դիմումը

Պատմաբան Ռուբեն Շուխյանը իր էջում հրապարակել է Ազգերի լիգային անդամակցելու 1920 թվականի Հայաստանի դիմումը և գրել.

Վերադարձ Հայաստանի Հանրապետության ակունքներին. Ազգերի լիգային անդամակցելու 1920 թվականի Հայաստանի դիմումը:

Անցյալ տարի օգոստոսին Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան , ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն այցելել էր Ազգերի լիգայի գրադարան և հրապարակել բացառիկ արխիվային փաստաթուղթ՝ Փարիզի Հաշտության խորհրդաժողովում Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանի 1920 թվականի դիմումը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության Ազգերի լիգային (ներկայիս ՄԱԿ-ի նախատիպը) անդամակցելու վերաբերյալ: Փաստաթղթում մասնավորապես նշված է.

«Հայաստանի Հանրապետության դիմումը՝ Ազգերի լիգային անդամակցելու մասին
25-ը սեպտեմբերի , 1920 թ. , Փարիզ

Պարոն Նախագահ, նկատի առնելով , որ Սևրի պայմանագրի ստորագրմամբ Դաշնակից տերությունները վերջնականապես ճանաչել են Հայաստանի Հանրապետության անկախությունը , իմ կառավարության կողմից ինձ տրված հրահանգների համաձայն՝ պատիվ ունեմ խնդրելու , որ Հայաստանի պետությունն ընդգրկվի Ազգերի լիգա:

Հայաստանը հայտարարում է , որ ընդունում է Ազգերի լիգայի կանոնադրությունը:

Խնդրում եմ , պարոն Նախագահ , ընդունեք խորին հարգանքներիս հավաստիքը:

Փարիզի Հաշտության խորհրդաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար՝ Ավետիս Ահարոնյան (ստորագրություն)»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս