«Առաջիկայում Ուկրաինան, ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում, կսկսի սևծովյան նավահանգիստներում կուտակված հացահատիկի արտահանումը միջազգային շուկաներ», — այսօր Կիևում, Գվատեմալայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք վստահում ենք Թուրքիային և ՄԱԿ-ին, որոնց ներկայացուցիչների ստորագրությունները դրված են այդ փաստաթղթի տակ։ Հենց այդ երկու կողմերն են, որ ապահովելու են ցորեն արտահանող նավերի անվտանգությունը», — հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նշենք , որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պաշտոնական հայտարարությամբ դա-տապարտել է Ռուսաստանի հարձակումը Օդեսայի վրա և ասել, որ Մոսկվան խախտել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները։