Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Վաշինգտոն այցելությունից օրեր առաջ երկրի խորհրդարանը հավանություն է տվել Միացյալ Նահանգների հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի թարմացմանն ու վերանայմանը։
Միցոտակիսը նախատեսում է երկուշաբթի Սպիտակ տանը հանդիպել նախագահ Ջո Բայդենի հետ, երկու առաջնորդները, ինչպես սպասվում է, կքննարկեն Ուկրաինայի պատերшզմը, էներգետիկ ճգնшժшմը և Միջերկրական ծովում լшրվшծությունը:
ԱՄՆ-Հունաստան փոխադարձ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը (MDCA), որն առաջին անգամ ստորագրվել է 1990 թվականին, թույլ է տալիս ամերիկյան ուժերին վերապատրաստվել և գործել հունական տարածքում:
Վերջին փոփոխությունը, որը համաձայնեցվել է 2021 թվականին, ընդլայնում է գործընկերությունը՝ թույլ տալով ԱՄՆ ուժերի ներկայությունը ևս չորս ռшզմшկան տարածքներում, ներառյալ երկու բшնшկшյին ճամբարները Կենտրոնական և հյուսիսային Հունաստանում և ռшզմшծnվшյին բшզան Կրետե կղզում:
Նշենք , որ Մայիսի 12-ին ԱՄՆ-ը և Հունաստանը համաձայնության են եկել Կրետե կղզում Ֆ-35 և Ֆ-15 ինքնաթիռներ տեղակայելու համար։ Այս տարածքում են գտնվում հունական բшնшկի մի քանի ռшզմшկան օբյեկտներ, ինչպես նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր հենակետերից մեկը։