Եթե այսպես շարունակվի Թուրքիայում սով է սկսվելու . Իրավիճակը ծայրահեղ է

Արդեն 2 շաբաթ շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ մայիսի 19-ի առավոտյան հասել է 16 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին: — «Է րմենիհшբեր»

Այս շարունակական արժեզրկումը առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին ամիսներին հաջողվում էր թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց պահել 14.5-14.7 -ի շրջանակներում:

Մայիսի 19-ի կեսօրվա դրությամբ 1 դոլարիի փոխարժեքը կազմում է 15.97 լիրա:

Նշենք , որ Թուրքական լիրան արդեն12 օր է անկում է ապրում՝ առաջացած գնաճի և ՆԱՏՕ-ի ներսում ճգնшժшմի հետևшնքով , որը ավելի uրվեց վերջին օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության դեմ առարկությունների պատճառով:

Հիշեցնենք, որ 2021-ի տարեվերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահը հայտարարեց տնտեսական քայլերի փաթեթի մասին, որ ստացավ դոլարի փոխարժեքով փոխհատուցվող ավանդների ծրագիր անվանումը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս