ՊՆ նախարարին ներկայացվել են ԱԹՍ-երի նախագծման ոլորտում իրականացված աշխատանքները . Մանրամասներ

Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնшժшմшյին կառավարման պետական ակադեմիա:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի ուղեկցությամբ ծանոթացել է կրթօջախի ուսումնական պայմաններին, պատասխանել ակադեմիայի ուսանողների հարցերին:

Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել են Ճգնшժшմшյին կառավարման ակադեմիայում իրականացվող ռոբոտաշինության, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի նախագծման ոլորտում իրականացված աշխատանքները:

Այցելության ընթացքում Վաղարշակ Հարությունյանը և Անդրանիկ Փիլոյանը քննարկում-խորհրդակցություն են անցկացրել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսական կազմի հետ, քննարկել ակադեմիայի և ՊՆ ռшզմшnւսումնական հաստատությունների փոխգործակցության հետ կապված մի շարք ծրագրեր:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս