Անկարան պատրաստ է խորացնել Դուշանբեի հետ համագործակցությունը պաշտպանության, անվտшնգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում ։ Այս մասին Դուշանբեում Տաջիկստանի իր պաշտոնակից Շերալի Միրզոյի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ։
Աքարը նաև հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Տաջիկստանի հետ կիսել իր փորձը սահմանների անվտшնգության ապահովման եւ шհшբ-եկչnւթյան դեմ պայքարի հարցում: Թուրքիայի ռшզմшկшն գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ թուրք-տաջիկական հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան դրական հունով:
Հուլուսի Աքարը նաեւ ընդգծել է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող կառուցողական համագործակցության կարեւորությունը FE TÖ шհшբ-եկչական կազմակերպության դեմ պայքարում:
Նրա խոսքով ՝ եղբայրական Տաջիկստանը Կենտրոնական Ասիայում Թուրքիայի կարևոր գործընկերն է ։ Աքարը հիշեցրել է, որ երկու երկրները կապում են ամուր պատմական, մշակութային եւ կրոնական կապերը:
Իր հերթին Շերալի Միրզոն ընդգծել է Թուրքիայի եւ Տաջիկստանի զին-վшծ nւժերի միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը: Նախարարը նշել է, որ Թուրքիան եւ Տաջիկստանը հաջող փոխգործակցություն են հաստատել միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում:
Նա նշել է, որ Անկարան եւ Դուշանբեն ընդհանուր դիրքորոշմամբ են հանդես գալիս միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության կարևոր հարցերի շուրջ: Գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել միջազգային ասպարեզում Թուրքիայի եւ Տաջիկստանի կողմից միմյանց ցուցաբերվող աջակցությանը:
Արմեն Շահ