Թուրքիայում՝ նախկին Արևմտյան Հայաստանի Արդվինի շրջանում 3428 բարձրության վրա ժայռերի մեջ հայտնաբերվել է 1100 տարի առաջ կառուցված «Կույսերի եկեղեցի»-ն . Մանրամասներ լուսանկարներ

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Պատմական եկեղեցին, որը ենթադրվում է, որ կառուցվել է 1100 տարի առաջ , գտնվել է Արդվինի Կարճալ լեռան ստորոտին ՝ զառիթափ ժայռի վրա։ Անօդաչու թռչող սարքի օգնությամբ հայտնաբերված եկեղեցին , օրերս առաջին անգամ մուտք են գործել լրագրողները և պատմաբանները։

Դարավոր եկեղեցու ներսում հայտնաբերվել են կամար , կամուրջ , նկուղներ և ստորգետնյա քարանձավներ։ Եկեղեցին գտնվում է 3428 բարձրության վրա և հիացրել է իր յուրահատուկ գեղեցկությամբ ներկաներին:

«Կույսերի եկեղեցին» նախնական տեղեկությամբ վերականգնվելու է և դառնալու է հավատացյալների և զբոսաշրջության վայր: Եկեղեցին , որը չունի մակագրություն ենթադրվում է, որ հիմնադրվել է Գրիգոր անունով քահանայի կողմից , ով զբաղվել է տարածաշրջանում քրիստոնեության տարածմամբ։

Սիրողական լուսանկարիչ Օսման Դեմիրը իր թիմի հետ միյասին այսօր կարողացել են դժվшրին ժայռերը հաղթահարելով մտնել եկեղեցի։ Դեմիրը, ով առաջին անգամ դիտել է եկեղեցու ինտերիերը, ասել է, որ տարածաշրջանի բնակիչները ցանկանում են, որ պատմական եկեղեցին պահպանվի և լինի հավատքի և զբոսաշրջության վայր։

Նշելով, որ եկեղեցին գտնվում է զառիթափ ժայռի վրա, Դեմիրն ասել է. «Այս եկեղեցին հայտնի է նաև որպես Սև ծովի երկրորդ Սումելա։ Այն տարածքում, որտեղ գտնվում է եկեղեցին, կա նաև փոքրիկ մատուռ և դիտաշտարակներ։ Ցшվոք մեկը ամբողջությամբ шվերվшծ է, իսկ մյուսի պատերը դեռ կանգուն են։ Կան կամարակապ կամուրջներ, մառաններ և ստորգետնյա քարանձավներ, որոնք կшպվnւմ են եկեղեցու հետ։ Սա ցույց է տալիս, որ այս տարացքը ժամանակին ռшզմшվшրшկшն նշանակություն է ունեցել»,- ասում է Դեմիրը։

Օսման Դեմիրը հայտարարել է, որ եկեղեցու ներսում արված կարևոր լուսանկարները հանձնել է նահանգի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս