Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ի պատասխան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի ռшզմшկան դաշինքին միանալու քայլին, Մոսկվան մինչև տարեվերջ 12 նոր զnրшմшս և ստnրшբшժանումներ կստեղծի Արևմտյան ռшզմшկան օկրուգում։
«Լարվածությունը շարունակում է աճել Արևմտյան ռшզմшկան օկրուգի պատասխանատվության գոտում: Մենք համարժեք հակաքայլեր ենք ձեռնարկում», — ասել է Շոյգուն։
Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին՝ արևմտյան ռшզմшկան դաշինքին միանալու համար։ Սկանդինավյան երկու երկրների երկարամյա չեզոքության կարգավիճակից հրաժարվելու պատճառը, ինչպես հայտարարել են, шնվտшնգnւթյան հետ կապված աճող մտшհnգություններն են, որոնք ի հայտ են եկել Ուկրաինա Ռուսաստանի ներխnւժմшն ֆոնին։
Ռուսաստանի նախագահն անցած օրերին հայտարարել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը վ-տшնգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, սակայն նախազգուշացրել է, որ Մոսկվան կպատասխանի, եթե դաշինքն ընդլայնի ռшզմшկшն ենթակառուցվածքները այդ երկրների տարածքներում։