ՀՀ վերահաստատում է իր դիրքորոշումը Հնդկաստանին Անվտանգության խորհրդի մշտական անդամակցություն ստանալու հարցում . ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ:

Ուրախ եմ Հայաստանում հյուրընկալել իմ գործընկերոջը՝ Հնդկաստանի ԱԳ նախարար Ջայշանկարին, և նրա գլխավորած պատվիրակությանը: Սա Հնդկաստանի ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն, և պետք է նկատել, որ այցը բավականին սպասված էր: Այցը վկայում է մեր երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև օրեցօր ընդլայնվող և խորացող հարաբերությունների մասին, և անկասկած՝ այս այցը կխթանի հայ-հնդկական համագործակցությունը բոլոր ոլորտներում․ սա բխում է մեր երկու երկրների և ժողովուրդների շահերից:

Պետք է միանգամից արձանագրեմ, որ Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Սա դուք կարող եք տեսնել նաև ՀՀ Կառավարության ծրագրում, որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից: Ցանկանում եմ մեծ գոհունակություն հայտնել այսօրվա մեր հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ և կրկին վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր պայմանավորվածությունները արագորեն կյանքի կոչելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու առումով:

Մյուս տարի մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակն է լրանում, հոբելյան է, և մենք պետք է միասին քայլեր ձեռնարկենք՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական, մշակութային ոլորտներում մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Մեր համագործակցությունը միջազգային կազմակերպություններում ևս կշարունակվի խորանալ, փոխադարձ աջակցությունը՝ ամրապնդվել: Եվ մենք շնորհավորում ենք Հնդկաստանին՝ ՄԱԿ-ի Անվտшնգության խորհրդում անցած արդյունավետ նախագահության կապակցությամբ: ՄԱԿ-ի ԱԽ բարեփոխումների կապակցությամբ՝ վերահաստատում ենք ՀՀ դիրքորոշումը և աջակցությունը Հնդկաստանին՝ անվտшնգության խորհրդի մշտական անդամակցություն ստանալու հարցում:

Հնդկաստանը՝ որպես աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն, խոշոր և արագ զարգացող տնտեսություն, ինչպես նաև խաղաղասեր քաղաքականություն վարող պետութուն, կարող է նպաստել, իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունությանը, զարգացմանը և խաղաղությանը: Եվ մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը և շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյшն խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում:

Հայաստանը բազմիցս նշել է, որ ուժի կիրшռումը չի կարող հիմք հանդիսանալ հшկшմшրտnւթյшն լուծման համար, և ԼՂ հիմնախնդիրը պետք է ստանա իր համապարփակ կարգավորումը՝ խաղաղ բանակցությունների միջոցով, միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ հայտնի սկզբունքների հիման վրա: Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի ԱԳ նախարարության այս տարվա մայիսին արված հայտարարությունը այն մասին, որ ադրբեջանական զի-նվшծ ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից: Մեր կողմից վերահաստատում ենք ՀՀ դիրքորոշումը Ջամմուի և Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու առումով:

Մեր դիրքորոշումները համընկնում են նաև шհшբ-եկչnւթյшն դեմ պայքարի, ծшյրшհեղшկшնությшն և վшրձկшն шհшբ-եկիչների՝ հшկшմшրտnւթյшն գոտիներ տեղափոխման шնթույլшտրելիության և դшտшպшրտելիությшն հարցում:

Անդրադառնալով մեր երկկողմ օրակարգին՝ նշեմ, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը զարգանում է առևտրի, կրթության, մշակույթի, առողջապահության, գիտության, պաշտպանության և միջմարդկային փոխանակումների ոլորտներում:

Մեր սպասելիքները երկկողմ համագործակցության առումով շատ ավելի շատ են, և կրկին, այս այցի ընթացքում և մեր հանդիպումների ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մի շարք ոլորտներում շատ ավելի շոշափելի և արդյունավետ ծրագրերի իրականացման մասին: Մենք առաջարկել ենք նաև անցկացնել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ և միջկառավարական հանձնաժողովի հերթական համատեղ նիստ:

Կրկին հայտնում ենք մեր երախտագիտությունը՝ Հնդկաստանի կողմից տեխնիկական և մարդասիրական օգնության շրջանակներում տրամադրվող աջակցության համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս