Մալխաս Ամոյանը և Կարապետ Չալյանը եզրափակիչում են

Մալխաս Ամոյանը և Կարապետ Չալյանը եզրափակիչում են

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում , այս օրերին ընթանում է ըմբշամարտի միջազգային մրցաշարը : Մեր Գյումրեցի հունահռոմեական ոճի ըմբիշ, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը փայլում է իր գnտեմшրտերnւմ։

Կարապետ Չալյանը առաջին գnտեմшրտում 8-1 հաշվով հաղթեց ուկրաինացի Արտեմ Մատիաշին, հետագայում 3-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Յուրի Սկրյուբային , իսկ 1/4 եզրափակչում Կարապետը 7-2 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ժալգասբայ Բերդիմուրատովին: Կարապետ Չալյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ և 5-1 հաշվով պարտության մատնեց բելառուս ըմբիշ Յարոսլավ Կուրսին: Այսպիսով Կարապետ Չալյանը դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Այվենգո Ռիկաձեի հետ , գnտեմшրտը տեղի կունենա այսօր:

Իր հերթին հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը 4-0 հաշվով հաղթեց իրանցի Մոհամմադ Ռեզա Մոխթարիին, հետագայում 1/4 եզրափակչում 3-1 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրիյ Կուլիկիին , իսկ կիսաեզրափակչում Մալխասը 9-0 հաշվով պարտության մատնեց Ուկրաինան ներկայացնող Փարվիզ Նասիբովին: Այսօր եզրափակչում Մալխասը կմրցի վրացի ըմբիշ Շմագի Բոլկվաձեի հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս