«Ես ողջունում եմ Բայդենի վարչակազմին ժամանակն է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի դեմ կատարվածը որպես ցեղաս պանություն» . Սենատոր Էդվարդ Մարքին

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Էդվարդ Մարքին հանդես է եկել հայտարարությամբ շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որի, նախագահ Բայդենի վարչակազմը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել հայերի դեմ մեկ դար առաջ իրագործված nճրшգnրծnւթյnւնը որպես ցեղաս պանություն: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ սենատոր Էդվարդ Մարքին ողջունում է Բայդենի վարչակազմին այն քայլի համար, որը շատերն են խոստացել կատարել, սակայն դա չեն արել:

«Արդեն վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի դեմ կատարված հшնցш-գnրծnւթյnւնները որպես ցեղաս պանություն: Ես ողջունում եմ Բայդենի վարչակազմին այն քայլի համար, որը շատերն են խոստացել կատարել, բայց ոչ ոք չի կատարել խոստումը: 20-րդ դարի առաջին ցեղաս պանության 106-րդ տարելիցին մոտենալիս, մենք ոչ միայն հիշում ենք 1.5 միլիոն հայերին, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, այլեւ պատմության մեջ նոր դարաշրջան ենք սկսում, երբ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչում է նրանց նկատմամբ իրագործված nճրшգnրծnւթյnւնները»,-նշել է Էդվարդ Մարքին:

Սենատորն ընդգծել է, որ ինքը և իր գործընկերներից շատերը տարիներ շարունակ կոչ են անում Միացյալ Նահանգներին ճանաչել այն և հաստատապես դիրքավորել ԱՄՆ-ին պատմության արդար կողմում: Նրա խոսքով, «այլևս երբեք» արտահայտությանը համապատասխանելու ձգտման միակ միջոցը անցյալը ազնվորեն և բացահայտ կերպով ընդունելն է: Բայդենի վարչակազմը, ըստ սենատորի, իրավացիորեն մարդու իրավունքները դրել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կենտրոնում, և այս քայլը կարևոր ուղերձ կլինի հղված ամբողջ աշխարհին, նրանց, որոնք կարծում են, թե կարող են առանց պատասխանատվություն կրելու կատարել հшնց шգnրծnւթյnւններ:

«Ես շնորհակալություն եմ հայտնում ամերիկահայ համայնքին `ճանաչման համար տասնամյակներ շարունակ մղած պшյքшրի համար, և ես կշարունակեմ նրանց կողքին լինել, քանի որ ձգտում ենք բուժել անցյալի վերքերը: Միասին մենք կարող ենք հաղորդել դրական լիցք, դնել ապագայի նկատմամբ հույսի հիմքեր մի երկրի` Հայաստանի համար, որին հարգում և պատվում են նրա դաշնակիցներն ու բարեկամները», -ասված է սենատոր Մարքիի ուղերձում:

2021 թ. մարտի 19-ին սենատոր Մարքին սենատոր Բոբ Մենենդեսի եւ 35 այլ սենատորների հետ միասին ստորրագրել էին մի նամակ, որով կոչ է արվում նախագահ Բայդենին դառնալ ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղաս պանությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս